Աղբիւր՝ www.hyeli.com

 

«Ֆէյսբուք» սոցիալական ցանցի հայկական տիրոյթում թուրքալեզու վիրուս է յայտնւել, որն, անկախ մարդու կամքից, հղում է տարածում օգտատիրոջ ընկերների էջերին, այդ կերպ՝ փորձելով հնարաւորին չափ շատ տարածել վիրուսը «Ֆէյսբուք»-ի օգտատէրերի շրջանում, հաղորդում է «Լայֆ Փանորամա»-ն:

Տեղեկատւական անվտանգութեան հարցերով փորձագէտ Սամւէլ Մարտիրոսեանը  խորհուրդ է տւել «Ֆէյսբուք»-ի օգտատէրերին չսեղմել անծանօթ հղումներ: