Աղբիւր՝ www.yerkir.am

 

Արդէն յայտնել ենք, որ Բաքւում մայիսի 14-ին ձերբակալւել են ֆրանսիացի լրագրողներ Լորան Ռիշարը եւ Էմանուէլ Բակը: Եւրոպայի խորհրդի Մարդու իրաւունքների հարցերով յանձնակատար Նիլս Մուժնիեքսը դատապարտել է Բաքւում ֆրանսիացի լրագրողներ Լորան Ռիշարի եւ Էմանուէլ Բախի ձերբակալութիւնն ու նրանց սարքաւորումների բռնագրաւումը. յայտնում է contact.az-ը։

«Անհանգստացած եմ Ադրբեջանում ֆրանսիացի լրագրողների ձերբակալութեամբ եւ նիւթերի առգրաւմամբ։ Դա հերթական հարոածն է այդ երկրում մամուլի ազատութեանն ու մարդու իրաւունքներին»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում: