Աղբիւր՝ www.yerkir.am

 

Բաքւում ձերբակալւել են ֆրանսիացի լրագրողներ Լորան Ռիշարը եւ Էմանուէլ Բակը. յայտնում է Contact.az-ը: Նրանք ձերբակալւել են մայիսի 14-ին:

Haqqin.az-ի տեղեկութիւնների համաձայն՝ ձերբակալւած լրագրողները Բաքւում էին` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը լուսաբանելու համար: Ֆրանսիայի նախագահի մեկնելուց յետոյ, սակայն, լրագրողները որոշել են 2 օր մնալ Բաքւում ու մի քանի ռեպորտաժներ պատրաստել: Սակայն նրանց օդանաւակայանում ձերբակալել են, եւ իրաւապահ մարմինների աշխատակիցները վերցրել են բոլոր ձայնագրութիւններն ու սարքաւորումները, ապա բռնի կերպով արտաքսել երկրից: