Աղբիւր՝ www.yerkir.am
Ադրբեջանի չի դադարում հերթական ցինիկ և ստոր միջոցներով տարածել իր կեղծ քարոզչութիւնը: Այս անգամ Ադրբեջանը որոշել է Բաքւի կենտրոնում գտնւող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում բացել ադրբեջանական հերթական կեղծ քարոզչութեան՝ այսպէս կոչւած «Խոջալուի ցեղասպանութեան» թանգարան. յայտնում է Yerkir.am-ը՝ ադրբեջանական aznews.tv-ի յղումով:
Թանգարանը գործելու է ամէն օր: Արդէն թռուցիկներ են ստեղծւել՝ գովազդելով «նորաբաց թանգարանը»: «Թանգարանում հայերի կողմից պատմութեան ընթացքում Ադրբեջանի տարածքում իրականացրած ցեղասպանութիւնների վերաբերեալ լուսանկարներ, արխիւային փաստաթղթեր և այլ տեղեկութիւններ են ցուցադրւում», - գրւած է թռուցիկի վրայ:
Նշենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին 1903 թ., սակայն կողոպտւել 1918 թ.՝ թուրքական զօրքերի կողմից Բաքւի գրաւումից յետոյ: Մինչև Արցախեան պատերազմ գործած եկեղեցին ողջ Ադրբեջանի տարածքում միակ գործող հայկական եկեղեցին էր: Հակահայկական քաղաքականութեան ահագնացման ֆոնին եկեղեցին հրդեհւում է: Առանց խաչ մնացած եկեղեցին օգտագործւում էր որպէս գրադարան: 2010 թ. Բաքւում գտնւելու ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն այցելել էր եկեղեցին, հնչեցրել աղօթքներ: