Աղբիւր՝ www.yerkir.am

 

Անկարան մտադիր է անտեսել Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումը եւ Կիպրոսին չվճարել 90 միլիոն եւրօ: Այս մասին յայտնում է B.B.C.-ն՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուի յայտարարութիւնը:

Նա կարծիք է յայտնել, թէ իբր Կիպրոսի հիւսիսում 1974 թւականին ռազմական ինտերւենցիայի հետեւանքների համար փոխհատուցում վճարելու վերաբերեալ Մ.Ի.Ե.Դ.-ի որոշումն արդար չէր, եւ այն կատարելը պարտադիր չէ:

Յիշեցնենք, որ մայիսի 12-ին Մ.Ի.Ե.Դ.-ը որոշել է, որ Թուրքիան պէտք է, որպէս բարոյական վնասի փոխհատուցում, 30 միլիոն եւրօ վճարի իր ինտերւենցիայի հետեւանքով անհետ կորած հարազատներ ունեցող անձանց: Մնացած 60 միլիոն եւրօ փոխհատուցումը նախատեսւած է այն յոյն-կիպրոսցիների համար, ովքեր ապրում են թերակղզում: