Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

«Մարդու իրաւունքների եւրոպական դատարան»-ն որոշեց, որ Թուրքիան 90 միլիոն եւրօ պէտք է վճարի Կիպրոսին՝ 1974 թւականին Կիպրոսի ներխուժման ընթացքում պատճառած վնասների ու դրանց հետեւանքների համար:

Այս դատավճռով նախատեսւած փոխհատուցումն այն ամենախոշորներից է, որպիսին երբեւէ սահմանել է «Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը»:

Դատարանը նշել է նաեւ, որ դէպքերի վաղեմութիւնը Թուրքիային պատասխանատւութիւնից չի ազատում, եւ այդ երկրին կարգադրել է փոխհատուցումը վճարել 18 ամսւայ ընթացքում:

30 միլիոն եւրօն պէտք է վճարւի այն կիպրոսցիներին, ովքեր այդ հակամարտութեան ընթացքում հարազատներ են կորցրել, իսկ 60-ը` առանձնատարածքի վերածւած Կարապաս թերակղզու յոյն կիպրացիներին։