Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքական լրատւամիջոցների գլխաւոր լուրերում կրկին երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Այս անգամ վարչապետն ընդհատել է Թուրքիայի «Փաստաբանների պալատի» ղեկավարի ելոյթը, քանի որ Էրդողանը Մեթին Ֆէյզիօղլուի ելոյթի մէջ քննադատական երանգ է նկատել իր կառավարութեան հասցէին:

Միջոցառումը, որին մասնակցում էր նաեւ նախագահ Աբդուլլահ Գիւլը, նւիրւած էր Պետական խորհրդի հիմնադրման 146-րդ տարւան: Երբ փաստաբանների պալատի նախագահը յայտարարել է, թէ 2011 թւականի Վանի աւերիչ երկրաշարժի ժամանակ կառավարութիւնն անբաւարար ջանքեր է գործադրել, վարչապետը տեղից բղաւել է, թէ Ֆէյզիօղլուի ասածները սուտ են եւ պահանջել է, որ նա իր չափը ճանաչի: Թէեւ ելոյթ ունեցողը հակադարձել է, որ ինքը որեւէ վատ կամ սխալ բան չի ասում, վարչապետը զայրացած հեռացել է սրահից, նրա հետ դուրս է եկել նաեւ նախագահ Աբդուլահ Գիւլը, չնայած միջոցառումը դեռեւս աւարտւած չի եղել:

Ի դէպ, Ֆէյզիօղլուն եղել է «Էրգենեքոնի գործով» ձերբակալւած զինւորականների գլխաւոր փաստաբաններից մէկը։