Աղբիւր՝ www.hyeli.com

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղւած ցաւակցական ուղերձից յետոյ Թուրքիան հայերին «գոհացնելու» համար եւս մէկ քայլ է պատրաստւում անել։

Ինչպէս տեղեկացնում է Tert.am-ը, մէջբերելով թուրքական «Սապահ» օրաթերթի կայքը, տպագրւելու է հայ աշուղ Սայեաթ Նովայի ստեղծագործութիւնների ժողովածուն՝ հայերէնով եւ թուրքերէնով։

Նախագիծը ֆինանսաւորելու է Թուրքիայի կառավարութիւնը։ Ենթադրւում է, որ գիրքը պատրաստ կը լինի եւ գրախանութներում կը յայտնւի յունիսին։

«18-րդ դարի հայ գուսանը ստեղծագործել է հայերէն, վրացերէն, ադրբեջաներէն լեզուներով։ Մինչ մեր օրերը հասած 220 երգերի հեղինակ Սայեաթ Նովան իր քեամանչայի հետ որպէս մէկ ամբողջութիւն է ընկալւում»,- գրում է պարբերականը։