Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայ դատի յանձնախմբի նախագահ Նորա Յովսէփեանը Արցախի ճանաչման բանաձեւին ի նպաստ վկայութիւն է տալիս:

Քալիֆորնիայի նահանգի Օրէնսդիր մարմնի Կանոնադրական յանձնախումբը 9 թեր մէկ դէմ քւէով պատմական մի քայլ կատարեց՝ որդեգրելով Արցախի ճանաչմանն ի նպաստ մի բանաձեւ:

Սոյն բանաձեւով Քալիֆորնիայի Օրէնդիր մարմինը նաեւ դիմում է Ամերիկայի միացեալ նահանգների նախագահին եւ քոնկրեսին, որպէսզի նեցուկ կանգնին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքին:

Բանաձեւը ներկայացւել էր Քալիֆորնիայի Օրէնսդիր մարմնի (Statye Assembly) անդամ Մայք Գաթոյի կողմից, որի նախաձեռնութեան իբրեւ համահեղինակներ միացան Էսէմպլիմէններ Քաջօ Աշաճեանը, Ադրին Նազարեանը, Սքաթ Ուիլքը, Չերլ Բրաունը:

Էսէմպլիմէն Մայք Գաթօն մեծապէս գնահատեց Արեւմտեան Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի ներդրումը բանաձեւի որդգրումն ապահովելու աշխատանքներին: Յանձնախմբի ձեռնարկած նամակարշաւը տւել էր իր դրական արդիւնքը՝ հարիւրաւոր նամակներ ապահովելով Քալիֆորնիայի բոլոր շրջաններից՝ ուղղւած Էսէմբլիի անդամներին:

Հինգշաբթի՝ մայիսի 8-ին այս բանաձեւը դառնալու է Քալիֆորնիայի նահանգային Էսէմպլիի լիագումար նիստի օրակարգի նիւթ:

Նորա Յովսէփեանի հետ բանաձեւին ի նպաստ վկայութիւն տւեցին Ալինա Նալբանդեանը (գրաւեալ Շահումեանի շրջանից), եւ Սեւակ Խաչատուրեանը (Ամերիկայի Հայկական խորհրդի անդամ):