Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ադրբեջանի Ազգային հեռուստատեսութեան եւ ռադիօյի խորհուրդը նկատողութիւն է արել «A.N.S.» ռադիօյին՝ «Կովկաս top 20» երաժշտական հաղորդաշարում հայկական երգեր հեռարձակելու եւ դրանց տարածմանը նպաստելու համար:
Ա.Պ.Ա. լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ խորհրդի նախագահը յայտարարել է, թէ ռադիօյում այդպիսի երգերն անընդունելի են եւ մարդկանց զգացմունքների հետ են խաղում, մինչդեռ ռադիօյի ղեկավարութեան պատասխանը, ըստ նրա՝ շատ ցաւալի էր:
«A.N.S.-ի տրամաբանութիւնը, թէ մշակոյթը սահմաններ չի ճանաչում, ճիշտ չէ: Այդ տրամաբանութեամբ մենք կարող ենք հեռարձակել հայկական ֆիլմեր, վաճառել հայկական ապրանքներ եւ Ադրբեջանում հայ արտիստների գործեր ցուցադրել: Մենք յոյս ունենք, որ հակամարտութիւնը կաւարտւի Ադրբեջանի յաղթանակով եւ միայն դրանից յետոյ թող ինչքան ուզում են, լսեն հայկական երգեր»,- ասել է պաշտօնեան: