Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Մ.Ա.Կ.-ի Մարդու իրաւունքների բարձրագոյն յանձնակատար Նաւի Փիլայը պատասխանել է իրեն հասցէագրւած Հ.Հ.-ի Ա.Գ.Ն. Էդւարդ Նալբանդեանի նամակին, որում նախարարը խորին մտահոգութիւն էր յայտնել Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի եւ շրջակայ գիւղերի վրայ ահաբեկչական խմբավորումների յարձակման հետեւանքով ստեղծւած իրավիճակի կապակցութեամբ:
Նաւի Փիլայը նամակով տեղեկացրել է, որ տարածաշրջանում տեղակայւած մարդու իրավունքների վերահսկման իր թիմը ուշադիր հետեւում է իրավիճակին եւ արդէն իսկ զրուցել է յարձակումների հետեւանքով տեղահանւած մի շարք ընտանիքների հետ:
Նա հաւաստիացրել է, որ Քեսաբում եւ շրջակայ գիւղերում մարդու իրավունքների իրավիճակը ներառւելու է Մ.Ա.Կ.-ի գլխաւոր քարտուղարի առաջիկայ զեկոյցում` համաձայն Անվտանգութեան խորհրդի 2139 բանաձեւի։