Աղբիւր՝ www.aztagdaily.com
Երեւանում Թուրքիայի դրօշի հրկիզումից զայրացած տասնեակ թուրքեր Իգդիրում ուզել են այրել Հայաստանի դրօշը, սակայն հրապարակւած լուսանկարները ցոյց են տալիս, որ նրանք սխալմամբ այրել են ոչ թէ Հայաստանի, այլ` Քոլոմբիայի դրօշը, որի գոյների դասաւորումը Եռագոյնի հակառակն է:
Թրքական «Փոսթա» օրաթերթի կայքը հաղորդում է, որ Իգդիրի կենտրոնում հաւաքւել է 10 հոգիանոց մի խումբ, որ փողոցից անցնող թրաքթէորի վարորդից վառելանիւթ է խնդրել եւ հրկիզել Հայաստանի ենթադրեալ դրօշը:
Արարքի կազմակերպիչներն եղել են ազգութեամբ ադրբեջանցիներ, ովքեր յայտարարել են, թէ իրենց շատ է զայրացրել հայերի` «թուրքերի նկատմամբ ունեցած անյարգալից եւ թշնամական վերաբերմունքը»: