Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Սիրիայի տարաշքից ահաբեկիչների վերադարձի սարսափից Թուրքիան արգելապատնէշ է կառուցում Սիրիայի հետ իր սահմանում:

Ըստ Թուրքիայում հրտարակւող «Հուրրիեթ» օրաթերթի  կիրակի օրը կատարած հաղորդման, 1200 մ. երկարութեամբ եւ 3 մ. բարձրութեամբ այդ արգելապատնէշը կառուցւում է Հաթայ նահանգում:

Թուրքիայի իշխանութիւններն աւելի վաղ նման արգելապատնէշ էին կառուցել Աթմէ քաղաքի սահմանում:

Թուրք քաղաքական ու անվտանգութեան հարցերի վերլուծաբաններն անգամներ ազդարարել են ահաբեկիչների՝ Թուրքիայի տարածք վերադառնալու հետեւանքների մասին:

Ստամբուլի իշխանութիւնները Սիրիայի հետ բախումներն սկսւելուց ի վեր հակասիրիական դիրքորոշում ընդունելով եւ տարբեր ազգութիւնների պատկանող ահաբեկիչներին Սիրիայի տարածք փոխադրելով՝ անհերքելի դերակատարութիւն են ունեցել բրտարարքների հարեւան մուսուլման երկրում տարածւելու ուղղութեամբ: