Աղբիւր՝ www.asbarez.com

 

Թրքական «Հիւրրիյէթ» թերթը տեղեկացնում է, որ շաբաթ՝ ապրիլ 12-ին կայացած Ամերիկայի թրքական միութիւնների խորհուրդը Թուրք-ամերիկեան խորհրդաժողովի ընթացքում մի մրցանակ է շնորւել Թուրքիայի Աշխատաւորական կուսակցութեան նախագահ Դողու Փերինչեքին։ Այս մրցանակը տրւել է Հայոց ցեղասպանութիւնն ուրանալու գծով նրա տարած պայքարի ու Զւիցերիայի դէմ Մարդկային իրաւունքների եւրոպական ատեանի մօտ բացած իր դատի ընթացքում ապահոված յաղթանակի համար։ Մի մրցանակ տրւել է նաեւ Դողու Փերինչեքի որդուն՝ Մեհմեդ Փերինչեքին, որ իր հօր աշխատանքը շարունակում է՝ «կարծեցեալ» Ցեղասպանութեան մասին ուսումնասիրութիւններ կատարելով:

Տրւած լինելով, որ միայն վերջերս բանտից ազատ արձակւած Դողու Փերինչեքը երկրից դուրս գնալու իրաւունք չունի, մրցանակն ստացել է նրա կողակիցը՝ Շուլէ Փերինչեքը։