Աղբիւր՝ www.armenia.mfa.ir

 

Նիւ-Եորքից Ի.Ռ.Ն.Ա. լրատւական գործակալութեան հաղորդման համաձայն՝ ապրիլի 2-ին անդրադառնալով Սիրիայում Մ.Ա.Կ.-ին կից կառոյցների վերջին զեկոյցին, կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի խօսնակ՝ Ֆարհան Հաղն ասել է. «Սիրիայում ընթացող ներքին պատրերազմն ահաւոր աւերածութիւններ է պատճառել երկրին, որոնց վերականգնման համար առնւազն 30 տարի է պահանջւելու»:

«Սիրիայի տնտեսական ու շինարարական ենթակառուցւածքները յայտնւել են այնպիսի վիճակում, որոնց վերականգնումը պահանջում է միլիարդաւոր դոլարներ եւ երկար տարիներ»,- յաւելել է Պան Գի Մունի խօսնակը:

Սիրիայի բանակը վերջին ամիսներին բազմաթիւ յաջողութիւններ է արձանագրել ահաբեկիչներին եւ թաքֆիրական խմբերին դիմակայելու հարցում:

Ընդսմին, Սիրիայում խռովարարները եւ թաքֆիրականները ֆինանսաւորւում ու սպառազինւում են Սաուդեան Արաբիայի, Քաթարի, ինչու չէ նաեւ Սպիտակ Տան կողմից: