Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Սիրիայի հեռուստաընկերութեան հաղորդման համաձայն՝ մարտի 26-ին, երկու նամակ հղելով Մ.Ա.Կ.-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհրդի հերթական նախագահին, Սիրիայի Ա.Գ. նախարարութիւնը վերջիններին կոչ է արել դատապարտել Թուրքիայի կողմից Լաթաքիա նահանգի հիւսիսային Քեսաբ աւանի վրայ յարձակում գործած ահաբեկչական խմբաւորումներին ցուցաբերւող հովանավորութիւնը:

Ըստ հաղորդման՝ ահաբեկչական խմբերը Սիրիայի հետ սահմանամերձ Թուրքիայի Հաթայ նահանգից են մտել Սիրիայի տարածքը:

Մ.Ա.Կ.-ի եւ Անվտանգութեան խորհրդի ղեկավարներին հղւած նամակներում, Սիրիայի Ա.Գ. նախարարութիւնը վերջիններիս կոչ է արել դադարեցնել Սիրիայի վրայ իրականացւող Թուրքիայի յարձակումները եւ այդ երկրի կառավարութեանը պատասխանատւութեան կանչել Սիրիայում ահաբեկչութիւնը հովանաւորելու համար:

Նամակներում նաեւ նշւել է. «Սիրիային տիրանալու շրջանակում Թուրքիայի ջանքերի ձախողելուց յետոյ, այդ երկրի բանակը վարչապետ՝ Էրդողանի հրամանով բացայայտ յարձակում կատարեց Սիրիայի վրայ, ընդորում Թուրքիայի բանակի հրետանին ու տանկերն ուղղակի մասնակցել են Սիրիայի հիւսիսային Քեսաբ աւանի վրայ իրականացւած յարձակմանը»: