Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ուրֆա (Եդեսիա) քաղաքի թանգարանի աշխատակիցները քաղաքի պատմական ամրոցում պեղումների ընթացքին մի քարանձաւ են յայտնաբերել:

Ըստ թրքական «Հիւրրիյէթ» թերթի՝ Ուրֆայի քաղաքային թանգարանի հնագէտները այս պեղումների ընթացքին յայտնաբերւած քարանձաւի մէջ հայերի գերեզմաններ են յայտնաբերել:

Նշւում է, որ գերեզմանների մօտ գտնւել են նաեւ թագաւորական գահ, ինչպէս նաեւ Քրիստոսի, Մարիամ Աստուածածնի եւ այլ սրբապատկերներ:

Նշենք, որ ըստ Մովսէս Խորենացու, Ուրֆան հիմնել է հայ թագաւոր Աբգարը, որը քրիստոնէութիւնը ընդունած առաջին թագաւորն է համարւում: Աբգար թագաւորը պատկերւած է հայկական 100 հազարնոց դրամանիշի վրայ: