Աղբիւր՝ www.yerkir.am
Սիրիայում ահաբեկիչները սպանել են Ղամիշլիի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ տէր Յովսէփ քահանայ Պետոյեանին ու նրա հօրը`տէր Աբրահամ քահանայ Պետոյեանին:
Հայ կաթողիկէ համայնքի հովւապետն ու նրա հայրը սպանւել են մեքենայով Դէր Զօր ուղեւորւելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկէ եկեղեցու վիճակը: Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղութեամբ:
«Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորումը ստանձնել է սպանութեան պատասխանատւութիւնը: Այս մասին յայտնել է Rudaw հեռուստաընկերութիւնը «Թւիթեր»-ի իր էջում: