Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Փարիզի հիւսիսում յարձակում է կատարւել Սամուէլ-Մուրադեան հայկական վարժարանի վրայ։
«Թւիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան Յասմիկ Տոլմաջեանը` դատապարտելով այդ արարքը:
«Լրջօորէն մտահոգւած ենք Սևրի հայկական Մուրադեան վարժարանի դէմ իրականացւող վանդալիզմի կրկնւող դրսևորումներով։ Այս գործողութիւնները չպէտք է մնան անպատիժ», — գրել է Տոլմաջեանը։
Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպանութիւնը տեղեկացրել էր նաև, որ յարձակում է կատարւել Nouvelles d’Arménie-ի գրասենեակի վրայ: