Աղբիւր՝ www.yerkir.am
Մայիսի 16-ին Թել Աւիւում կայացել է «Եւրատեսիլ-2019» երգի մրցոյթը:
Ադրբեջանական Oxu.Az-ը յայտնում է, որ գնահատականները ներկայացնելու ժամանակ, երբ էկրանին յայտնւել է Ադրբեջանի քարտէզը, այնտեղ բացակայել են Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը:
Նշւում է, որ Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերութիւնը միջադեպից անմիջապէս յետոյ դիմել է մրցոյթի կազմակերպիչներին և Եւրոպական հեռարձակող միութեան ղեկավարութեանը: Ներկայումս սպասում են պատասխանի: