Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտօնապէս ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը. տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանութիւնն իր ֆէյսբուքեան էջում:
«Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցութիւնները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միութեան ներկայացրած միջնորդագիրը։
Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ յայտարարելով, որ Սորիան պաշտօնապէս ճանաչում է Հայոց ցեղասպանութիւնը և հորդորում Կաստիեա և Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարութիւններին հետևել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը և դատապարտել դրա իրականացնողներին»,-նշւած է գրառման մէջ: