Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հալեպի «Գանձասար» պարբերականը իր ֆէյսբուքեան էջում տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ կէսօրից յետոյ, զինեալ ահաբեկչական խմբաւորումները Քեսաբի Էսկիւրան գիւղը հրթիռակոծել են։ Պարբերականը փոխանցում է, որ երեք հրթիռներն ընկել են Էսկիւրանի վրայ։
Հրթիռակոծութեան հետևանքով երկու քեսաբցի հայ վիրաւորւել է: Նրանք անմիջապէս փոխադրւել են Լաթաքիա բժշկական կենտրոն։ Վիրաւորների առողջական վիճակը գնահատւում է կայուն: