Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամաւոր Կարօ Փայլանը «Թւիթեր»-ի իր միկրոբլոգում պատասխանել է Հայոց ցեղասպանութեան մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի յայտարարութիւնը քննադատած՝ Թուրքիայի նախագահի մամուլի խօսնակ Իբրահիմ Քալընին:
Թուրքիայի նախագահի մամուլի խօսնակն, անդրադառնալով Մակրոնի յայտարարութեանը, նշել էր, որ Հայոց ցեղասպանութեան մասին պնդումները քաղաքական սուտ են:
«Եթէ Հայոց ցեղասպանութիւնը քաղաքական սուտ է, ապա ինչո՞ւ է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը 5 տարի շարունակ ապրիլի 24-ին հայ ժողովրդին ցաւակցական ուղերձ յղում»,- գրել է Փայլանը: