Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայում կրկին ցանկանում են պատգամաւորական անձեռնմխելիութիւնից զրկել քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանին:
Ըստ Hurriyet-ի` 8 պատգամաւորի անձեռնմխելիութիւնից զրկելու մասին միջնորդութիւն է ներկայացւել խորհրդարան:
Խորհրդարանի սահմանադրական եւ արդարադատութեան յանձնաժողովի հաստատումից յետոյ միջնորդութիւնը կուղղւի արդարադատութեան նախարարութիւն` վերջնական հաստատման համար:
Յայտնի է, որ 8 պատգամաւորներից 6-ը քրդամէտ կուսակցութեանն են անդամակցում: Նրանց թւում է նաեւ կուսակցութեան համանախագահ Փերւին Բուլդանը: