Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Աւարտւել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեւրոպական հեռախօսամարաթոնը: Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատւածում Եւրոպայի հայութիւնը հանգանակել է, ընդհանուր առմամբ, 1 մլն 242 հազար 460 եւրօ: Այս մասին յայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայութիւնից:
«Հեռախօսամարաթոն-2018»-ը մեկնարկել է Մարսելից` ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետեւ ֆօնեթօնի էստաֆետը վերցրել են Շւեյցարիայի, Գերմանիայի, Յունաստանի հայերը: Այս տարի հեռախօսամարաթոնի մասնակիցների թիւը աւելացել է 700-ով` հատելով 10. 000-ի սահմանը:
Ստորեւ ներկայացնում ենք համաեւրոպական «Հեռախօսամարաթոն 2018-ի» արդիւնքներն ըստ տարածաշրջանի.
Փարիզ` 686 162 եւրօ
Մարսել` 207 149 եւրօ
Լիոն` 177 988 եւրօ
Թուլուզ` 66 447 եւրօ
Ֆրանսիայ ընդհանուր` 1 137 746 եւրօ
Գերմանիայ` 73 845 եւրօ
Շուեյցարիայ` 19 717 եւրօ
Յունաստան` 11 150 եւրօ:
Համահայկական հիմնադրամի «Հեռախօսամարաթոն-2018-ի» գումարներն ուղղւելու են Տաւուշի մարզի գիւղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արեւային էներգիայի ներդրմանը, նաեւ Հալեպի հայերի կարիքներին: