Աղբիւր՝ www.yerkir.am
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնւող հայկական Բաբերդում (Բայբուրթ) պատմական բերդի տարածքում պեղումներ իրականացնելիս հինաւուրց եկեղեցի ու ջրամբար են յայտնաբերւել:
Ըստ Պոլսում լոյս տեսնող հայկական HyeTert-ի` Բաբերդի նահանգապետ Ալի Համզա Փեհլիւանը, առանց յիշատակելու այդ տարածքի հայկական լինելու մասին, տեղեկացրել է, որ նոյն տարածքում յայտնաբերւել է նաև 150-ից աւելի գտածոյ, որոնք ուսումնասիրութեան արդիւնքում կփոխանցւեն թանգարան, մի մասն էլ կգոյքագրւի: