Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Իլինոիսից հանրապետական սենատոր Մարկ Քըրքը, Սումգայիթում իրականացւած ջարդերի 26-րդ տարելիցի կապակցութեամբ, քննադատել է ադրբեջանական սպառնալիքները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան հասցէին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը:

Մարկ Քըրքն իր յայտարարութեան մէջ նախ վերյիշել է 1988-ի փետրւարի 26-28-ը Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացւած ջարդերը՝ նշելով, թէ սարսափելի այս արարքների հեղինակները մինչեւ այսօր պատասխանատւութեան չեն ենթարկւել: Նա կոչ է արել ադրբեջանական այսօրւայ իշխանութիւններին դադարեցնել հակահայ ագրեսիան, ինչը կարող է ապակայունացնել իրադրութիւնը տարածաշրջանում:

Սենատոր Քըրքի քննադատութիւնները ողջունել է Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Քեն Հաչիկեանը: