Աղբիւր՝ www.yerkir.am
Վարշավայում սեպտեմբերի 10-ից մեկնարկած ԵԱՀԿ մարդու իրաւունքների, օրէնքի գերակայության ու ժողովրդավարութեան վերաբերեալ տարեկան համաժողովին մասնակցել է նաև ադրբեջանցի իրաւապաշտպան Էմին Հուսէյնովը:
Այս մասին յայտնում են ադրբեջանական լրատւամիջոցները:
Մշտապէս ալիևեան ռեժիմի քննադատութեամբ աչքի ընկնող Հուսէյնովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, խորհրդակցութիւններ ունեցել հայկական հասարակական կազմակերպութիւնների հետ:
Հանդիպումներից յետոյ ադրբեջանցի իրաւապաշտպանը հայերի հետ ճաշել է Վարշավայում գտնւող Golden Apricot ռեստորանում:
Իրաւապաշտպանի հայերի հետ ունեցած ընթրիքը զայրոյթ է առաջացրել Ադրբեջանի իշխանական և հասարակական շրջանակներում, ինչն իր արտայայտութիւնն է գտել մամուլում:
Հնարաւոր է, որ Հուսէյնովը հայերի հետ ունեցած հանդիպումների և ընթրիքի պատճառով ենթարկւի հետապնդումների և մեղադրւի «պետական դաւաճանութեան» մէջ, ինչպէս նախկինում արւել է Հայաստանի և Ադրբեջանի հասարակութիւնների միջև շփումների օգտին հանդէս եկած ադրբեջանցի յայտնի իրաւապաշտպանԼէյլա Յունուսի պարագայում: