Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Օգոստոսի 26-ին` ժամը 09։03-ին, ՍՊՏԾ-ից տեղեկութիւն է ստացւել, որ ժամը 02:13-ին (Գրինվիչի ժամանակով` օգոստոսի 25-ին ժամը 22:13-ին) ՀՀ ԱԻՆ Սէյսմիկ պաշտպանութեան տարածքային ծառայութեան սէյսմոլոգիական ցանցի կողմից գրանցւել է հիւսիսային լայնութեան 34.660 և արեւելեան երկայնութեան 46.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 81 կմ հիւսիս-արեւմուտք), օջախի 10 կմ խորութեամբ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնեայ ցնցման ուժգնութիւնը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:
Ըստ իրանական IRNA լրատւական գործակալութեան երկրաշարժի հետեւանքով կայ 2 զոհ, տուժել է աւելի քան 250 մարդ: