Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օգոստոսի 25-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Բունդեսթագի պատգամաւոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայներին:
Վեհափառ Հայրապետը ողջունել է պատգամաւորի այցը Հայաստան` շնորհակալութիւն յայտնելով նրան ղարաբաղեան հակամարտութեան առնչութեամբ դրսեւորած իր քաջարի ու արդար կեցւածքի և մարդասիրութեան համար:
Նորին Սրբութիւնը հաստատել է, որ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից որդեգրւած ժխտողականութիւնը երբեք չի կարող լինել խնդիրների լուծման, ժողովուրդների և երկրների համերաշխութեան հաստատման ճանապարհ:
Իր հերթին պատգամաւորը անդրադարձել է հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած ջանքերին: Վերջինս կարևորել է խաղաղութեան հաստատումը շփման գծում, սահմաններից դիպուկահարների հեռացումը, որպէսզի չընդհատւեն երիտասարդ կեանքեր ու չդժբախտանան նորանոր ընտանիքներ:
Յիշեցնենք, որ Ադրբեջանը մուտքի արտօնագիր չի տրամադրել Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Բունդեսթագի պատգամաւոր, Գերմանիա-Հարաւային Կովկաս բարեկամութեան խմբի փոխնախագահ, ՔԴՄ կուսակցութեան անդամ Ալբերտ Վայլերին, ով պէտք է Ադրբեջան այցելեր Անգելա Մերկելի պատւիրակութեան կազմում: