Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը տեղեկացնում է, թէ քոնգրեսականներ Էդմ Շիֆը եւ Դէյւիդ Սիսիլին եւս իրենց ձայնը միացրել են Սումգայիթի եւ մի շարք այլ քաղաքներում ադրբեջանցիների ձեռամբ հայերի ջարդերը դատապարտողների փաղանգին՝ միաժամանակ շեշտելով, թէ նեցուկ են կանգնում Արցախի ժողովրդի ինքնորոշման ժողովրդավարական իրաւունքին:

«Սումգայիթի ջարդերը պատմութեան սեւ կէտն են, եւ ցաւալիօրէն այս իրադարձութիւնները ճամբայ բացեցին նոր բռնութիւնների առջեւ»,- նշել է Սիսիլին, որ միաժամանակ անդրադառնալով Արցախի իրավիճակին՝ ասել է. «Ձեւաւորման առաջին իսկ օրերից, ազատ կամքով ընտրւած (Արցախի) հանրապետութեան կառավարական մարմիններն օգնել են ստեղծելու ժողովրդավար բաց հասարակութիւն, թափանցիկ ընտրութիւնների միջոցով: Այս պատճառով, յոյժ կարեւոր է, որ Միացեալ Նահանգների իշխանութիւնները սատարեն նրա անկախութեան եւ ինքնավարութեան»:

Իր կարգին, Շիֆն ասել է. «Այս սարսափելի գործողութիւններով, Ադրբեջանի պետութիւնը յիշեցրեց ամբողջ աշխարհին, թէ ինչո՞ւ պէտք է արտօնել Արցախի ժողովրդին՝ ինքնուրոյն կերպով որոշել իր ապագան, եւ ինչո՞ւ Արցախը պէտք է ընկնի Ալիեւի ճանկերի մէջ»:

Շիֆը նաեւ ընդգծել է, որ Սումգայիթի զոհերը պէտք չէ մոռացւեն, եւ որ բոլորի բարոյական պարտականութիւնն է քննադատել նման յանցագործութիւններ, որպէսզի կարելի լինի խուսափել նրանց կրկնութիւնից:

Անցեալ շաբթւայ ընթացքում, Ներկայացուցիչների տան Արտաքին հարցերի յանձնախմբի ատենապետ Էդ Ռոյսը, քոնգրեսականներ Բրեդ Շէրմընը, Թոնի Քարդենասը, Աննա Էշուն եւ Քեթրին Քլարքն եւս ոգեկոչել էին Սումգայիթի զոհերի յիշատակը՝ կոչ անելով Ադրբեջանին, որ դադրեցնի իր յարձակողապաշտ քայլերը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դէմ: