Աղբիւր՝ www.yerkir.am
Ադրբեջանական պետական «Մշակոյթ» հեռուստաալիքի եթերով հեռարձակւել է «Անցեալից՝ ապագայ» հաղորդումը, որի ժամանակ քննարկւել է ժամանակակից Ադրբեջանի տարածքում հին քրիստոնէական յուշարձանների թեման. յայտնում է Русарминфо-ն:
Հաղորդավարուհին առաջարկել է դիտել հին Ադրբեջանի քարտէզը, եւ էկրանին յայտնւել է հին քարտէզ, որի վրայ պատկերւած է եղել Մեծ Հայքը, ինչպէս նաեւ Կովկասեան Ալբանիան, որն ադրբեջանցիներն «ադրբեջանական» պետութիւնն են համարում:
Միեւնոյն ժամանակ, ցուցադրւած քարտէզից բացակայել են Արցախ, Ուտիք և Փայտակարան նահանգները:
Այդ քարտէզի ցուցադրումը առաջացրել է ադրբեջանցիների դժգոհութիւնը: