Աղբիւր՝ www.yerkir.am
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կարգադրութեամբ Հալէպի կրթական հաստատութիւններից մէկը անւանել է պատերազմի ընթացքում զոհւած հայ զինւոր Գրիգոր Աշնաքելեանի անունով:
Համացանցում շրջանառւող տեղեկութիւնների համաձայն` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը եւ առաջին տիկին Ասմա Ասադն այցելել են սիրիական բանակի զոհւած հայ զինւոր Գրիգոր Աշնաքելեանի ընտանիքին: Պետութեան ղեկավարը կարգադրել է իշխանութիւններին Հալէպի դպրոցներից մէկն անւանել հայ հերոսի պատւին: