Աղբիւր՝ www.aztagdaily.com
Ադրբեջանական Haqqin.az կայքը հաղորդում է, որ Նախիջեւանի ձայնասփիւռի ընկերութիւնների համար մի արգելք է սահմանւել:
Նախիջեւանի պատկերասփիւռի եւ ձայնասփիւռի հաղորդումների յանձնախումբն արգելել է արտասահմանեան երաժշտութիւնների հեռարձակումը: Այժմ Նախիջեւանում ձայնասփիւռով կարելի կը լինի լսել բացառապէս ադրբեջանական երաժշտութիւն:
Արգելւել են նաեւ այնպիսի երաժշտական ոճեր, ինչպիսիք են` ռոքը, ռափը, ներառեալ` ադրբեջաներէնով: Արգելւել է մինչեւ իսկ թրքական երգերի սփռումը: