Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամաւոր Կարօ Փայլանը յունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններում կրկին կառաջադրւի քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան կողմից: Այս մասին յայտնում է թուրքական Mezopotamya Ajansı գործակալութիւնը:
Ի տարբերութիւն, սակայն, 2015 թւականի խորհրդարանական ընտրութիւնների, որտեղ Փայլանն առաջադրւել էր Ստամբուլում, այս անգամ նրա թեկնածութիւնը կառաջադրւի Դիարբեքիրում: