Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ երկրի տարածքային ամբողջականութեան հարցը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնների քննարկման առարկայ չի եղել և չի լինելու, յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղեան հակամարտութեան հարցում մնում է անփոփոխ: Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը պէտք է ապահովւի ամբողջապէս և անվերապահօրէն: Արդարութիւնն ու միջազգային իրաւունքը դա են պահանջում: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է»,- յայտարարել է Ալիեւը՝ ելոյթ ունենալով Հէյդար Ալիևի 95-ամեակին նւիրւած արարողութեան ժամանակ: