Աղբիւր՝ www.yerkir.am

2018թ.-ին ապրիլի 10-ին Վան քաղաքում բացւելու է թանգարան, որտեղ ներկայացւած կը լինեն Վանի թագաւորութեան (Ուրարտու) պատմութեանը նւիրւած գտածոներ եւ բացառիկ նմուշներ. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Demokrathaber» լրատւական կայքի` Վանի նահանգապետ եւ համանուն քաղաքի քաղաքապետի պաշտօնակատար Մուրաթ Զօրլուօղլուն յայտնել է, որ թանգարանի բացումը վաղուց էր նախատեսւած, սակայն որոշակի խնդիրների պատճառով յետաձգւում էր:

Թանգարանի շինարարութիւնը, որը դեռեւս շարունակւում է, ֆինանսաւորւել է Թուրքիայի մշակոյթի նախարարութեան կողմից (10 մլն թուրքական լիրայ, որը համարժէք է 263 622.23 դոլարի):

 

Բացման արարողութեանը հրաւիրւելու են Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը:

Աղբիւրը տեղեկացնում է, որ թանգարանի համար երկար ժամանակ նմուշներ են հաւաքագրւել շրջակայ տարածքներից: 2013թ. դրութեամբ նմուշների թիւը հասնում էր 87 հազարի:

Ակնկալւում է, որ այն հանդիսանալու է Թուրքիայի ամենամեծ թանգարաններից մէկը: Թանգարանը զբաղեցնում է 54.000 մ2 տարածք: