Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ յիշել է Հայկական սփիւռքին` սպառնալով Հայաստանին տարածաշրջանային տնտեսական նախագծերից յետագայ դուրսմղմամբ:
Ըստ Haberler-ի` Էրդողանը նշել է, որ Սփիւռքի «Ճնշման տակ պաշտօնական Երեւանը շարունակում է փակ պահել Թուրքիայի հետ բարեկամութեան դռները»: Նրա կարծիքով` հէնց այդ պատճառով է, որ «Հայաստանը դուրս է մղւած տարածաշրջանում տրանսպորտային, առեւտրային եւ էներգետիկ նախագծերից»:
«Աւելին` Հայաստանը շարունակում է մնալ եւ մնալու է մեկուսացման մէջ»,- ասել է Էրդողանը: