Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի Վան նահանգի Էրչիշ (Արճեշ) շրջանի` 7-րդ դարում հիմնադրւած Արծւաբեր վանքը վերացման եզրին է: Ըստ թուրքական «Gazetekarinca» լրատւամիջոցի` գանձագողերի թիրախում յայտնւած վանքը օր օրի աւելի է աւերւում, իսկ մօտակայքում ապրող բնակիչներն այն վերածել են աղբավայրի. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Հայկական աղբիւրների համաձայն` վանքը ենթադրաբար հիմնադրւել է (627թ.)-ին իշխան Մժեժ Գնունու կամ էլ Արճեշի քահանայ Եղիայ 1-ինի կողմից (703-717): Ժամանակին այն եղել է տարածաշրջանի 3 կարեւոր վանքերից մէկը: 1409-1414թթ. քահանայապետ Կարապետի օրօք վանքը վերակառուցւել է:
19-րդ դարի կէսերին վանքի գմբէթը փլուզւել է, ապա նորից վերականգնւել:
Վանքը յարձակման է ենթարկւել 1915թ.-ին` Հայոց ցեղասպանութեան ընթացքում: Վանքի պարիսպները, խաչքարները եւ վանական համալիրի այլ կառոյցները լիովին վերացւել են: