Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ռաքքայի ազատագրումից յետոյ «Իսլամական պետութեան» զինեալների պղծած եւ քանդած հայկական եկեղեցու նոր լուսանկարներ են արւել` ամբողջութեամբ աւերւած:
Յիշեցնենք, որ դեռ 2014-ին «Իսլամական պետութիւն» ծայրահեղական խմբաւորման զինեալները յարձակւել էին հայ կաթոլիկ Սրբոց Նահատակաց եկեղեցու վրայ եւ, խաչը կոտրելով, տեղադրել են իրենց խմբակցութեան սեւ դրօշը: Այս ծայրահեղական խմբակցութեան անդամները հրկիզել էին նաեւ յոյն կաթոլիկ համայնքին պատկանող Սուրբ Աւետման եկեղեցին:
Վերջին տարիներին Սիրիայում 5-ը հայկական եկեղեցի է աւերւել: Նոյն ճակատագրին են արժանացել նաեւ Քեսաբի հայկական եկեղեցիները: