Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Աւստրալիայի խորհրդարանում պատգամաւոր Դեյւիդ Ֆինին խօսել է ղարաբաղեան հակամարտութեան մասին:
Ինչպէս տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի Աւստրալիայի գրասենեակը` պատգամաւորը, մասնաւորապէս, անդրադարձել է Նոր Հարաւային Ուելսի սենատոր Կոնսետայ Ֆիերաւանտի-վելսի` վերջերս Ադրբեջան կատարած այցին, որից յետոյ սենատորը յայտարարել էր, թէ Աւստրալիան աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանութեանը եւ տարածքային ամբողջականութեանը, ինչպէս նաեւ դիրքորոշմանը` արցախեան հարցում:
Դեյւիդ Ֆինին նշել է, որ այս յայտարարութիւնը համահունչ չէ Աւստրալիայի դիրքորոշմանը:
«Այս յայտարարութիւնն անտեսում է Աւստրալիայի երկար տարիների աջակցութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի` ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղւած ջանքերին, որոնք հիմնւած են հաւասար իրաւունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրայ»,-ընդգծել է նա:
Պատգամաւորն իր խօսքում հանգամանալից ներկայացրել է «Ադրբեջանական լւացքատան» մանրամասները, Ադրբեջանի ղեկավարութեան ներգրաււածութիւնը կոռուպցիոն սկանդալին, ինչպէս նաեւ յղում է կատարել «Amnesty International» միջազգային իրաւապաշտպան կազմակերպութեան հնչեցրած մեղադրանքներին`կապւած Ադրբեջանում մարդու իրաւունքների չարաշահումների հետ: