Աղբիւր՝ www.yerkir.am
Այսօր Եխխվ-ում «Ադրբեջանում դեմոկրատական ինստիտուտների վիճակը» զեկոյցի հիման վրայ ընդունւել է №14403 բանաձեւը. յայտնում է АПА-ն: Զեկոյցի օգտին քւէարկել է 117 մարդ, դէմ`18:
Նշւում է, որ պատւիրակները կոչ են արել Ադրբեջանին` անյապաղ ապահովել մարդու իրաւունքների հարցով Եւրոպական դատարանի որոշումների կատարումը, ազատել քաղբանտարկեալներին, պայմաններ ստեղծել լրագրողների ազատ գործունէութեան համար:
Նոյն օրը Եխխվ-ում ընդունւել է նաեւ №14397 բանաձեւը` «Ադրբեջանի նախագահութիւնը Եւրոպայի խորհրդում. հերթական քայլերի մասին, որոնք կը ձեռնարկւեն մարդու իրաւունքների պահպանման ոլորտում» զեկոյցի հիման վրայ: Զեկոյցի օգտին քւէարկել է 114 մարդ, դէմ`24: