Աղբիւր՝ www.yerkir.am
Ադրբեջանական մամուլում լայն տարածում է գտել համացանցում յայտնւած մի լուսանկար, որից պարզ է դառնում` երկրի պատմութեան դասագրքերում ծովից ծով Հայաստանի քարտէզն է տպագրւած:
«Հայերը` անցեալից մինչ օրս» ֆեյսբուքեան էջից, որը թուրքերէնով է, տեղեկանում ենք, որ դասագիրքը եղել է 10-րդ դասարանի աշակերտների համար: Քարտէզում Հայաստանի սահմանների մէջ ներառւած են ներկայիս Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիայի կողմից զաւթւած Արեւմտեան Հայաստանը:
Ուշագրաւ է, որ դասագիրքը կազմել է 9 մասնագէտ: Այն տպագրւել է այս տարի մայրաքաղաք Բաքւում` 7000 օրինակով:
Դասագրքերի մասին ադրբեջանական կողմը պաշտօնական յայտարարութեամբ կամ նախաձեռնութեամբ դեռեւս հանդէս չի եկել: