Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան» (HDP) կրօնական խորհրդի հայազգի անդամ Մուրադ Մըհչըն յայտարարել է, որ Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիւը նւազել է, տեղեկացնում է «Արեւելքը»: Ըստ թուրքական «T24» կայքի` պատճառը վերջին ժամանակներում դպրոցների վրայ, խտրականութեան շարժառիթներով, կատարւած յարձակումների աճն է:
2016-ի համեմատ` հայկական դպրոցների աշակերտների թիւը նւազել է 10 տոկոսով: Մըհչըն յիշեցրել է, որ հայկական դպրոցները ղեկավարւում են հիմնադրամների միջոցով, որոնց գոյքը ժամանակին բռնագրաււել է հայերից: Որպէս բացասական երեւոյթ նշւում է նաեւ այն, որ մի շարք առարկաների, այդ թւում` պատմութեան, ուսուցիչները նշանակւում են Թուրքիայի ազգային կրթութեան նախարարութեան կողմից: