Աղբիւր՝ www.yerkir.am
Նիւ Եօրքի Marriott Marquis հիւրանոցում թուրք-ամերիկեան ազգային կոմիտէի միջոցառման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ելոյթի ժամանակ բողոքի ցոյց է տեղի ունեցել, որին յաջորդել է ծեծկռտուք:
Ըստ Horizonweekly-ի` ցուցարարներից մէկը փորձել է պարզել պաստառ` բղաւելով. «Դու ահաբեկիչ ես: Կորի՛ր մեր երկրից»:
Անվտանգութեան աշխատակիցները դուրս են բերել ցուցարարներին, իսկ այդ ընթացքում Էրդողանի կողմնակիցները հարւածել են նրանց:
Նիւ Եօրքի ոստիկանութիւնից յայտնել են, որ 5 ցուցարար «Կարճ ժամանակով բերման է ենթարկւել»: Կալանաւորւածներ եւ տուժածներ չկան: