Աղբիւր՝ www.yerkir.am
ԱՄՆ Քլարքի համալսարանի պատմութեան պրոֆեսոր, թուրք յայտնի պատմաբան Թաներ Աքչամին «Աշխարհն առանց ցեղասպանութեան» կազմակերպութիւնը մրցանակ է շնորհել:
Ըստ «Ակօս»-ի` կազմակերպութեան ղեկավար Էլեն Քէնեդին Աքչամին նամակ է յղել, որում մասնաւորապէս ասւում է. «Երկար ժամանակ է` հիանում ենք Ձեր խիզախ աշխատանքով, որի նպատակն է փաստել Օսմանեան կայսրութեան կողմից հայ ժողովրդի դէմ իրագործւած վայրագութիւնները: Դուք հետեւողական յամառութիւն էք ցուցաբերել ցեղասպանութեան վերաբերեալ Ձեր խօսքում` չնայած թուրք ծայրայեղականների կողմից հնչած` մահւան սպառնալիքներին»: