Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայաստանեան Առաքելական եկեղեցին Յուլիսի 9-ին նշում է Ս. Աստւածածնի տուփի գիւտի տօնը:
Qahana.am-ը գրում է, որ աւանդութեան համաձայն` Ս. Աստւածածնի տուփը, որտեղ պահւել է Տիրամօր գլխանոցը, յայտնաբերել են երկու յոյն իշխաններ, որոնք Երուսաղէմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեայ կնոջ մօտ տեսնում են տուփը, որի զօրութեամբ հիւանդներ էին բժշկւում:
Տուփը փոխելով իր կրկնօրինակով` երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս եւ յանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստւածածին եկեղեցում եւ հաստատում Ս. Աստւածածնի տուփի գիւտի տօնը: