Աղբիւր՝ www.yerkir.am
Ֆրանսիական դատարանը մերժել է պատգամաւոր Ֆրանսուա Ռոշբլուանի եւ «Nouvelles d’Arménie» պարբերականի խմբագիր Արա Թորանեանի դէմ Ադրբեջանի ներկայացրած հայցը: Այս մասին Facebook-ում գրել է Եւրոպայի Հայ դատի գրասենեակի նախկին ատենապետ Հիլդա Չոբոյեանը:
2015 թւականին Ռոշբլուանը յայտարարել է, որ Ադրբեջանն իրեն ահաբեկչական պետութեան նման է պահում: Չոբոյեանի խօսքով` Ռոշբլուանը պնդել է իր դիրքորոշումը:
Նշենք, որ Թորանեանին մեղադրում են այն բանում, որ նրա ղեկավարած պարբերականը հրապարակել է Ռոշբլուանի յայտարարութիւնը: