Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիան ծրագրում է պատ կառուցել Հայաստանի հետ պետական սահմանի երկայնքով. հաղորդում է թուրքական Star թերթը` նշելով, որ առաջարկն այսօր քննարկւել է ազգային անվտանգութեան եւ ֆինանսների նախարարութիւնների կողմից:
Պատը նախատեսում են կառուցել բետոնէ բլոկներից` 3 մետր բարձրութեամբ, Արդահան, Կարս, Իգդիր նահանգներում: Նպատակը ահաբեկչութեան, մաքսանենգութեան եւ սահմանի ապօրինի հատումների դէմ պայքարն է:
Ի դէպ, Թուրքիան արդէն պատ է կառուցում նաեւ Սիրիայի հետ սահմանի երկայնքով, որի շինարարութիւնը կաւարտւի 2017-ի ապրիլին: