Աղբիւր՝ www.yerkir.am
Պոլսում լոյս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի սպանութեան կազմակերպիչներից Էրհան Թունջելը գիրք է հրատարակել սպանութեան մասին:
Ըստ T24-ի` Թունջելը «Հրանտ Դինքի սպանութեան մութ կողմերը եւ Ամերիկայի ենիչերիները» գրքի միջոցով փորձել է լոյս սփռել Դինքի սպանութեան անյայտ կողմերի վրայ: Գրքում սպանութեան ամբողջ մեղքը բարդւել է յուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական յեղաշրջման փորձը գլխաւորելու մէջ այդ երկրի իշխանութիւնների կողմից մեղադրւող եւ Թուրքիայում ահաբեկչական համարւող Գիւլենական շարժման վրայ:
«Մենք իրականում յանցագործ չէինք: Ես առաջին մարդն էի, ով դուրս եկաւ Հրանտ Դինքի սպանութեան դէմ եւ առաջին յստակ քայլը արեց: Սակայն ինչ-որ կենտրոնի կողմից ներկայացւեցինք որպէս սպանութիւնն ուղղորդող: Այդ կենտրոնն այժմ յայտնի է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպութիւն» անունով»,- գրել է Թունջելը: